Թուրքիայի արտգործնախարարը պատրաստվում է մեկնել Բաքու
1 րոպեի ընթերցում
![Թուրքիայի արտգործնախարարը պատրաստվում է մեկնել Բաքու](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/07/941305.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պատրաստվում է մեկնել Ադրբեջան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Թուրքիայի արգործնախարարի այցն Ադրբեջան կայանալու է հուլիսի 24-ին:
Տեղեկության համաձայն՝ այցի շրջանակներում Չավուշօղլուն հանդիպելու է Ադրբեջանի ղեկավարության հետ: