Հասարակական

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը նախատեսվում է հուլիսի 26-ին. ՀՔԾ պետ

1 րոպեի ընթերցում

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը նախատեսվում է հուլիսի 26-ին. ՀՔԾ պետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը նախատեսվում է հուլիսի 26-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Նա չբացառեց, որ հնարավոր է բավարարեն Քոչարյանի գրասենյակի ղեկավարի՝ հարցաքննությունը տեսագրելու առաջարկը:

«Որևէ սահմանափակում անձերի հետ կապված չկա: Որպես վկա ցանկացած մարդ կարող է հրավիրվել, ով որոշակի տեղեկատվություն կտա քրեական գործով»,-ասաց նա:

Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ հարցաքննության էր կանչվել հուլիսի 6-ին, սակայն չէր ներկայացել Հայաստանից բացակայելու պատճառաբանությամբ: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի ղեկավար նշել էր, որ ՀՀ երկրորդ նախագահը կվերադառնա մինչև հուլիսի 25-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում