Հասարակական

Արայիկ Հարությունյանն անհավանական է համարում իր պաշտոնավարման ընթացքում 10-ամյա կրթությանը վերադառնալը

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն անհավանական է համարում իր պաշտոնավարման ընթացքում 10-ամյա կրթությանը վերադառնալը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կողմ է 12-ամյա կրթական համակարգին: Ավելին՝ նա պատրաստվում է հասարակության այն հատվածին, որը ցանկանում է վերադառնալ 10-ամյա կրթությանը, համոզել, որ 12-ամյա կրթական համակարգն արդարացված է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարը հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, որ հասարակության մի հատվածն ուզում է վերադառնալ 10-ամյա կրթությանը, ինչպիսի՞ն է նախարարի դիրքորոշումն այդ առնչությամբ: «Հասարակության մի մասն, ուրեմն, պետք է ունենա նոր կրթության ու գիտության նախարար։ Որովհետև ես կողմ եմ 12-ամյա կրթությանը և առաջիկա 2-3 տարում հասարակության այդ հատվածին կհամոզեմ, որ 12-ամյա կրթական համակարգը լավն է»,-նշեց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում