Պաշտոնական

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԶԾ ղեկավար Աքիմ Շտայների հետ

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԶԾ ղեկավար Աքիմ Շտայների հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ առաջին փոխվարչապետ Աարարտ Միրզոյանն այցելել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կենտրոնակայան՝ հանդիպելով ՄԱԶԾ ղեկավար Աքիմ Շտայների հետ։ Փոխվարչապետը կարևորել է ՄԱԶԾ հետ հետագա ծրագրերի շուրջ համագործակցությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կողմերը քննարկել են ՀՀ կառավարությանբարեփոխումների ծրագրին և դրան միջազգային հնարավոր աջակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում կայանալիք արտահերթ ընտրություններին ՄԱԶԾ կողմից հնարավոր օժանդակությանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում