Քաղաքականություն

ՄԹ Լորդերի պալատը հավանություն տվեց Հայաստան-ԵՄ համաձայնագրին

1 րոպեի ընթերցում

ՄԹ Լորդերի պալատը հավանություն տվեց Հայաստան-ԵՄ համաձայնագրին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության Լորդերի պալատը հավանության արժանացրեց Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ հղում կատարելով Լոնդոնում ՀՀ դեսպանությանը:

Միացյալ Թագավորության Համայնքների պալատը հուլիսի 11-ին հավանություն էր տվել Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ փոխանցելով այն Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման:

Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Համաձայնագիրը վավերացվել է Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Բուլղարիայի, Լեհաստանի, Լյուքսեմբուրգի կողմից: Հունիսի 27-ին համաձայնագիրը վավերացրել էր նաև Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը, իսկ հուլիսի 4-ին՝ Եվրոպական Խորհրդարանը:Ապրիլի 11-ին այն միաձայն վավերացրել է նաև ՀՀ Ազգային ժողովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում