Հանրապետության բժշկական կազմակերպություններն ապահովված են հակաթույնով. օձի խայթելու դեպքում բուժումն անվճար է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Առողջապահության նախարարության աշխատակազմի Դիմում և բողոքների արագ արձագանքման բաժինը 2018 թվականի առաջին կիսամյակում ստացել է օձի խայթելու մասին 38 հաղորդում, 2017 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է օձի խայթելու 65 դեպք:

«Արմենպրես»-ին առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ արձանագրված դեպքերից Երևանի բժշկական կազմակերպություններ դիմել են 13-ը, մարզային` 25-ը: Ամենաշատ դեպքերը գրանցվել են Արարատի մարզում` 9, Արմավիրի մարզում 7, Արագածոտնի, Տավուշի, Կոտայքի, Շիրակի մարզերում՝ 2-ական, Վայոց ձորի մարզում՝ 1 դեպք, տուժածներից 23-ին ներարկվել է հակաթույն, իսկ մնացած 15-ի դեպքում բժշկական ցուցում չի եղել:

«2018 թվականին օձի խայթելու առաջին դեպքն արձանագրվել է մարտի 5-ին, 2017 թվականին՝ ապրիլի 18-ին»,-տեղեկացրին նախարարությունից:

Առողջապահության նախարարությունից վստահեցնում են, որ Հանրապետության բժշկական կազմակերպություններն ապահովված են հակաթույնով, միաժամանակ տեղեկացնում են, որ օձի խայթոցն ընդգրկված է անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկում, և տվյալ բուժօգնությունը բնակչության բոլոր խմբերի համար իրականացվում է անվճար հիմունքներով:

Հայերեն

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ բժշկական տուրիզմը արագ զարգացող ուղղություններից է

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դուրս եկավ ԵԱ-ի կիսաեզրափակիչ` ապահովել առնվազն բրոնզե մեդալ

Էրդողանը և Կոբախիձեն քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցության զարգացումը

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունն առաջին անգամ կմասնակից «ԲանՈւԳործ» էքսպոյին

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնքը հրավիրում է աճուրդի

Ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանն ազդարարել է «Սովորական պատմություն» ներկայացմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo