Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դուրս եկավ ԵԱ-ի կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ Էլիդա Քոչարյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ ընթացիկ առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կանանց 65 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Քոչարյանը մրցեց Ռումինիայի ներկայացուցիչ Անդրեա Կրինութայի հետ ու ժամանակից շուտ առավելության հասավ մրցակցի նկատմամբ: