Հայաստան

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունն առաջին անգամ կմասնակից «ԲանՈւԳործ» էքսպոյին

2 րոպեի ընթերցում

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունն առաջին անգամ կմասնակից «ԲանՈւԳործ» էքսպոյին

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունն առաջին անգամ կմասնակցի Երևանի պետական համալսարանում կայանալիք «ԲանՈւԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» միջոցառմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից:

ՀՀ ԱԳՄԱ նախարարության տաղավարի այցելուներին կներկայացվեն նախարարության գործունեությունը, դիվանագիտական ծառայության առանձնահատկությունները, ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայում ուսումնառելու և ԱԳՄԱՆ համակարգ ընդունվելու հնարավորությունները։ 

Էքսպոյի ընթացքում նախատեսվում են նաև նախապես գրանցված մասնակիցների առցանց հանդիպումներ արտերկրում ՀՀ դեսպանների հետ. մասնակիցները հնարավորություն կունենան դեսպաններին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը՝ մասնագիտական ուղու, դիվանագիտական ծառայության և ոլորտում աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ։

Սեպտեմբերի 23-ին ժամը 11:00-17:30-ը Երևանի պետական համալսարանում տեղի կունենա «ԲանՈՒԳործ ԵՊՀ էքսպո-2026»-ը՝ մեկ հարթակում համախմբելով ուսանողներին, շրջանավարտներին, գործատուներին, գործընկեր կազմակերպություններին և համալսարանական համայնքի ներկայացուցիչներին։

Էքսպոյի նպատակն է ստեղծել կրթության, գիտության, աշխատաշուկայի և համալսարանական տարբեր ուղղությունների հանդիպման միջավայր, որտեղ մասնակիցները կկարողանան բացահայտել նոր հնարավորություններ, ձեռք բերել գործնական կապեր, ներկայացնել գաղափարներ և ձևավորել համագործակցության նոր ձևաչափեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում