Արցախի պետնախարարը ՀՀ պաշտոնյաների հետ քննարկել է կենսաթոշակային համակարգի բարեփոխման հետ կապված հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 13-ին ընդունել է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանին և ՀՀ Սոցիալական ապահովության ծառայության պետ Արման Բոշյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրերին՝ պետական նախարարը քննարկման գործնական հարցերից առանձնացրել է ՀՀ-ում սկսված կենսաթոշակային համակարգի արմատական բարեփոխումները՝ նշելով, որ դրանք պահանջված են նաև Արցախում: Այդ համատեքստում Գ. Մարտիրոսյանը իր գոհունակությունն է հայտնել օրեր առաջ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ Ստեփանակերտում կայացած հանդիպումից և ընդգծել, որ պայմանավորվել են սկզբունքային առումով ընդհանուր քաղաքականությունը իրականացնել փոխհամաձայնեցված եղանակով: «Գործող կենսաթոշակային համակարգը, որը կառուցվել է սերունդների համերաշխության սկզբունքի հիման վրա, լուրջ բարեփոխումների կարիք ունի: Համոզված եմ՝ ձեր այցը նոր թափ կհաղորդի գործընթացի կազմակերպմանը, և այդ ուղղությամբ մեր կողմից նախատեսվող քայլերը չեն ուշանա»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ս. Սաիյանը նշել է, որ, ընդհանուր առմամբ արցախցի, իրենց գործընկերների հետ այդ ուղղությամբ նախանշված աշխատանք են իրականացնում:

Թեմայի շուրջ ՀՀ Սոցիալական ապահովության ծառայության պետ Ա. Բոշյանը հավաստիացրել է, որ բացի մասնագիտական խորհրդատվական աշխատանքներից, իրենք պատրաստ են գործնական հարցերում ևս շոշափելի աջակցություն ցուցաբերել:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև իրականացվող բարեփոխումների շրջանակում հաշմանդամության կարգի հստակեցմանը, կենսաթոշակների բարձրացմանը և եկամտահարկի վերանայմանը վերաբերող հարցերի շուրջ:

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը:

Հայերեն

Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-ի

Գանսու. չինական նահանգի հնագույն ժառանգությունն ու նոր հավակնությունները

Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան»

Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար

Ավելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿ

Ամերիաբանկը նպատակադրվել է իր հաճախորդների քանակը հասցնել ավելի քան մեկ միլիոնի, ինչի համար կան անհրաժեշտ նախադրյալներ. Արման Բարսեղյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար

Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը

Մաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունը