Հասարակական

Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հրապարակել է ՀՔԾ-ի կողմիցՌոբերտ Քոչարյանին ուղղված որպես վկա հարցաքննության ներկայանալու ծանուցագրի պատասխան նամակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Սողոմոնյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա Հայաստան ոչ շուտ, քան 2018 թվականի հուլիսի 25-ը: «Երևան վերադառնալուց հետո Ռոբերտ Քոչարյանը պատաստ է առկա պատասխանել ՀՔԾ քննիչի կողմից իրեն ուղղված հարցերին: Միաժամանակ, եթե մինչև 2018 թվականի հուլիսի 25-ը, առաջանան անհրաժեշտ հանգամանքներ, ապա նախագահ Քոչարյանը պատրաստ է պատասխանել նախապես տրամադրված գրավոր հարցերին՝ գրավոր, կամ կապի այլ միջոցներով»,-տեղեկացրեց նա:

2018 թվականի հուլիսի 6-ին, ՀՀ պաշտոնաթող նախագահի բնակության վայրում փոստով ստացվել է հարցաքննության կանչելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության ծանուցագիրը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում