Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ջորկաեֆին և քննարկել հայկական ֆուտբոլի զարգացմանն ուղղված հարցեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 1998-ին աշխարհի և 2000-ին` Եվրոպայի չեմպիոնների կոչումները նվաճած Յուրի Ջորկաեֆին, ով հուլիսի 8-ին Երևանում մասնակցել է «Լեգենդների խաղ»-ին՝ Հարավային Ամերիկայի և Եվրոպայի աշխարհահռչակ վետերան ֆուտբոլիստների մրցավեճին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Շատ ուրախ եմ ձեզ ողջունել այստեղ՝ Հայաստանի կառավարությունում։ Հուսով եմ՝ գիտեք, որ Ձեր ամբողջ կարիերայի ընթացքում բոլոր հայերը շատ հպարտ էին Ձեզնով և ուզում էին օգնել Ձեզ իրենց բարեմաղթանքներով, էմոցիաներով: Ուրախ եմ, որ Դուք Հայաստանում եք և հուսով եմ, որ Ձեր կապը Հայաստանի հետ կլինի շարունակական և մենք կկարողանանք համագործակցել, որպեսզի Դուք աջակցեք Հայաստանի ֆուտբոլին, ենթակառուցվածքների զարգացմանը և նոր սենդին ներշնչեք սկսել ֆուտբոլիստի կարիերա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստը հավելել է, որ արդեն իսկ մի քանի անգամ եղել է Հայաստանում, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահներ Ժակ Շիրակի և Նիկոլա Սարկոզիի պատվիրակությունների կազմում։ «Եվ դա շատ կարևոր է ինձ համար, որովհետև բոլորը գիտեն, որ իմ արյունը հայկական է: Այն, ինչ Դուք արեցիք վերջերս հրաշալի էր, աննկարագրելի, Դուք ոգեշնչեցիք շատ հայերի, Դուք փոխեցիք պետության դեմքը, բերեցիք հույս, մի բան, որը նախկինում գույություն չուներ։ Եվ սա արմատապես այլ բան է, որովհետև հնարավորություն կա ինչ-որ բան անելու ճիշտ ձևով, դրա համար ես ցանկանում եմ հարցնել Ձեզ, թե ինչով կարող եմ օգտակար լինել երկրի համար։ Ես էլ ուզում եմ իմ քայլն անել։ Իմ հիմնադրամը պատրաստ է նոր ծրագրեր սկսել Հայաստանում»,- ասել է Յուրի Ջորկաեֆը՝ ավելացնելով, որ ինքը նաև աշխատում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ և այդ հարթությունում էլ պատրաստ է օգտակար լինել Հայաստանին։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հայազգի ֆուտբոլիստին թավշյա հեղափոխության հետ կապված արձագանքի համար և ողջունել նրա նախաձեռնությունները: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ Յուրի Ջորկաեֆն իր ծրագրերով մեծ էներգիա կհաղորդի հայկական ֆուտբոլի զարգացմանը:

Հայերեն English Русский

Լեհաստանում կազմավորել են հակաօդային պաշտպանության լրացուցիչ գունդ

Վահան Կոստանյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

«Հեզբոլլահ»-ը աղետ չի համարում հարավային Լիբանանում Իսրայելի կողմից բարձունքների գրավումը

ԱՄՆ-ն դեմ է քվեարկել Equal Earth նախագծի աջակցությանը միտված ՄԱԿ-ի բանաձևին

Սեուտայի բնակիչները փորձել են դադարեցնել ներգաղթյալների համար կենտրոնի շինարարությունը

ՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքը

Միացյալ Նահանգները թուրքական բանկ են ներառել Իրանին առնչվող պատժամիջոցների ցանկում

Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. վարչապետը մասնակցել է ջրային ոլորտի աշխատաժողովին

Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է