Գարեգին Բ կաթողիկոսը հայ-ադրբեջանական սահմանին ծառայող դիրքապահներին խաչեր ու Աստվածաշունչ մատյաններ է ընծայել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց հայ-ադրբեջանական միջպետական սահմանի նախիջևանյան հատվածի տարբեր մարտական դիրքեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ամենայն Հայոց Կաթողիկոսին այնտեղ դիմավորեցին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, N զորամասի հրամանատարական կազմը և ՀՀ ԶՈՒ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը` գնդերեցների ուղեկցությամբ։

Բանակի սպաների և զինվորների հետ զրույցում Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց Ադրբեջանի կողմից վերջին շաբաթներին սանձազերծված լարվածության աճի վերաբերյալ։ Նորին Սրբությունը, աղոթելով հայրենի երկրի խաղաղության համար, Երկնավորից հայցեց, որ հայոց զորականների բազուկը միշտ հաղթական լինի և կարողանան իրենց քաջարի ոգով պաշտպանել Հայոց աշխարհի խաղաղությունը, իրենց մայրերի և քույրերի անդորրը:

Դիրքապահների ուղեկցությամբ տեղում դիտարկելով վերջին զարգացումները` Գարեգին Բ Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին ու նրանց ընծայեց խաչեր ու Աստվածաշունչ մատյաններ` մաղթելով խաղաղ ու անվտանգ ծառայություն։

Հայրենյաց պաշտպանների հետ զրույցում Վեհափառ Հայրապետը մասնավորապես նշեց, որ հայ զինվորը մշտապես իր աղոթքներում է: Անդրադառնալով բանակ-եկեղեցի կապին Հայոց Հայրապետն ընդգծեց. «Տարակույս չունենաք, ինչպես անցյալում, այնպես և այսօր ու ապագայում հայ հոգևորականը լինելու է հայ զինվորի կողքին, լինելու է առաջնագծում»։ Սահմանապահ զինվորականներին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրավիրեց ծառայության ավարտին այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հյուրընկալվել Հայոց Հայրապետին:

Զինվորականները շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին օրհնության և զորակցության խոսքերի համար ու փոխադարձաբար մաղթեցին ուժ ու երկար տարիների կյանք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն իր ծառայության մեջ։

Հայերեն العربية

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից