Ազգային փոքրամասնությունները Հայաստանում ինտեգրման խնդիր չունեն. «Աթուր» ասորիների միության ներկայացուցիչ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աթուր» ասորիների միության ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոևի կարծիքով՝ Հայաստանում ազգային փոքրամասնություններն ինտեգրվելու հարց չունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում սակայն նա կարևորեց ազգային փոքրամասնությունների հստակ սահմանում ունենալու անհրաժեշտությունը:

«Նախորդ տարի բոլոր կուսակցությունների նախնական ծրագրերում արված էր «ազգային փոքրամասնությունների ինտեգրման խնդիր» ձևակերպումը: Սակայն ազգային փոքրամասնությունները Հայաստանում ինտեգրման խնդիր չունեն: Բոլորն ունեն իրենց տները, հողատարածքները, աշխատանքը: Դրա փոխարեն՝ընտրական նոր օրենսգրքում մեր ներգրավվածության հարցն այնքան էլ հասկանալի չէ՝ դեռ առանց ազգային փոքրամասնությունների մասին առանձին օրենք ունենալու»,-ասաց Խոսրոևը:

Նրա կարծիքով՝ առաջին հերթին պետք է ինչ-որ կերպ կարողանալ հիմնավորել ազգային փոքրամասնություն լինելը: Չկա հստակ սահմանում: «Որևէ անձնագրում նշված չէ ազգային փոքրամասնությանը պատկանելիությունը: Ինձ մոտ հարց է առաջանում՝ ընտրական օրենսգրքով ընտրատարածք մտնելու եմ որպես ազգային փոքրամասնությու՞ն, թե՞ որպես ՀՀ քաղաքացի: Շատ խճճված է»,-ասաց Խոսրոևն ու հավելեց՝ իսկ դրա հիմնական պատճառն օրենքի պակասն է:

Հայաստանում մշակվել և դեռ մարտ ամսին հանրությանն է ներկայացվել ազգային փոքրամասնություններին վերաբերող առանձին համապարփակ օրենքի նախագիծ՝ «Ազգային փոքրամասնությունների մասին»: Օրենքը դեռ չի ընդունվել:

Հայերեն

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանը իրատեսական ժամկետներ է նշել, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել

ԱՄՆ նախագահը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին

Դոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկությունները

Ապահովագրությամբ քիմիոթերապևտիկ դեղերի տարեկան փոխհատուցման սահմանաչափը 1,2 միլիոն դրամ է

Դոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորը

Ինչպես են փոխվել վերանորոգման գները Հայաստանում 2021–2026 թվականներին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-03/11/26