Մխիթարյանը վերադարձել է Լոնդոն
1 րոպեի ընթերցում
![Մխիթարյանը վերադարձել է Լոնդոն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/07/939701.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վերադարձել է Լոնդոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Istagram-ի էջում գրել է Մխիթարյանը: «Հայաստանը հիանալի է, բայց ժամանակն է վերադառնալու Լոնդոն և կենտրոնանալու նոր մրցաշրջանի վրա»,-գրել է հայ կիսապաշտպանը: