Պետք է հասնենք Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացմանը մինչև 2019-ի մայիս. Աշոտյան 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրանեսթում հունիսի 25-29-ը տեղի ունեցած լիագումար նիստից Հայաստանի պատվիրակությունը գոհ է վերադարձել։ Հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի խոսքով՝ պատվիրակության առջև դրված որևէ նպատակ անկատար չի մնացել:

«Ըստ Եվրանեսթի կանոնակարգի՝ ամեն լիագումար նիստում կարելի է ընդունել առավելագույնը 3 բանաձև։ Այս անգամ 6 փաստաթուղթ կար նիստի օրակարգում, որոնցից 2-ը առաջարկվել էին հայկական պատվիրակության կողմից, և մեզ հաջողվեց դրանցից մեկն ընդունել։ Այսպիսի միջազգային հարթակում սա շատ լուրջ հաջողություն է»,- ասաց Արմեն Աշոտյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայկական պատվիրակության կողմից առաջարկված բանաձևը վերաբերել է ՀՀ և ԵՄ համաձայնագրի վավերացմանը։

«Քանի որ մինչև Եվրոպական խորհրդարանի հաջորդ ընտրություններ` 2019-ի մայիսը քիչ ժամանակ է մնացել, առաջարկեցինք արագացնել վավերացման գործընթացը՝ դրանով ևս մեկ անգամ ցույց տալով, որ ՀՀ իշխանությունները շահագրգռված են Եվրոպայի հետ հարաբերությունների բարելավմամբ»,- նշեց Եվրանեսթում հայկական պատվիրակության անդամ Վարդան Բոստանջյանը:

Լիագումար նիստի ընթացքում խոսվել է նաև քաղաքական կոռուպցիայի ու փողերի լվացման մասին: Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների մասնագետների կողմից թեմային առնչվող զեկուցումներից հետո Ադրբեջանի հետ առնչվող կոռուպցիոն սկանդալների մասին խոսել են նաև հայկական պատվիրակության անդամները:

«Քաղաքական կոռուպցիան միջազգային ինստիտուտներում վնասում է ժողովրդավարությանը: Անդրադառնալով Ադրբեջանին առնչվող կոռուպցիոն սկանդալին՝ մենք ոչ թե նպատակ ունեինք ևս մեկ անգամ պարզապես փաստն արձանագրել, այլև` հետևողական լինել, որ հետևանքները վերացվեն»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Հայկական պատվիրակության անդամները 5 օրում հանդիպումներ են ունեցել նաև տարբեր պատվիրակությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ովքեր պատրաստակամություն են հայտնել` ներքաղաքական ստեղծված իրավիճակում աջակցել Հայաստանում ժողովրդավարության խթանման հարցում:

Հայերեն Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 31/07/26

Ասիական ինդեքսներ - 31/07/26

«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբեռհարձակումների մասին

Հայաստանն ու Չեռնոգորիան ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝՝ կրթության, գիտության և նորարարության ոլորտում

ՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար

Բավարիայի վարչապետը խոստացել է աջակցել Մոլդովայի եվրոպական ուղուն. Moldpres

Տեխնոլոգիական հսկաների ներդրումներն արհեստական ​​բանականության բնագավառում գերազանցել են 1 տրլն դոլարը

Արարատի համայնքապետարանը հրավիրում է աճուրդի

ԵՄ-ն նախազգուշացրել է, որ ամբողջ Եվրոպան կարող է հայտնվել կրակի ճիրաններում

Ավելի քան 2 հազար այցելու. Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» ցուցահանդեսը կամփոփվի ֆինիսաժով