Թաքնված գանձերի հետքերով. «Այբ»-ի աշակերտները հետազոտել են հայկական մշակութային գանձերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում հունիսի 28-ին տեղի ունեցավ «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ծրագրի շրջանակում գործող «Film Factory» ակումբի «Թաքնված գանձերի հետքերով» նախագծի շնորհանդեսը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ աշակերտները հետազոտել են հայկական մշակութային գանձերը և պատրաստել հետևյալ ֆիլմերը` «Վիշապագորգ. բոլոր ժամանակների հերոսը», «Հախճապակե հիշողություն» (Քյոթահիայի հախճապակու մասին), «Ավանի տաճար. հաղթելով ժամանակին», «Գաթանախշ. կյանք խմորի վրա» և «Թաքնված գանձերի հետքերով. կադրի երկու կողմում» (ֆիլմ հետազոտական փուլի և կատարված աշխատանքների մասին), ինչպես նաև «Ուրֆա․ ժառանգված ծաղիկներ» ցուցահանդեսը Ուրֆայի ասեղնագործության թեմայով։

Նախագիծը ղեկավարել են Նարեկ Վան Աշուղաթոյանը և Արուսիկ Զախարյանը, որոնք էլ աշակերտներին ուղղորդել են հետազոտությունների կատարման և ֆիլմերի ստեղծման ընթացքում։ Աշակերտներն իրենց խոսքում նշեցին, որ ակումբի աշխատանքներն օգնել են իրենց մեջ բացահայտելու նոր տաղանդներ, հետաքրքրություններ, ինչպես նաև առաջին հայացքից սովորական թվացող առօրյա կիրառական իրերին և երևույթներին նոր դիտանկյունից նայելու, դրանց մեջ նոր երանգներ բացահայտելու և, ընդհանրապես, ամեն ինչին նոր՝ ավելի գեղագիտական հայացքով նայելու։

Բացման խոսքում Նարեկ Վան Աշուղաթոյանը նշեց․ «Նախագծի շրջանակում աշակերտների հետ միասին գնում էինք այնպիսի թաքնված գանձերի հետքերով, որոնց մասին շատ քչերը գիտեն։ Մենք ուղղորդել ենք աշակերտներին, բայց ամբողջ ճանապարհը նրանք ինքնուրույն են անցել և ստացել այս փայլուն արդյունքը ցուցահանդեսի և ֆիլմերի տեսքով։ Վստահ եմ, որ առանց աշակերտների էլ այս ֆիլմերը կունենան իրենց ինքնուրույն կյանքը»։

«Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը, շնորհավորելով բոլոր մասնակիցներին, վստահություն հայտնեց․ «Ես հանգիստ եմ այս երեխաների համար և վստահ, որ այն երեխաները, որոնք ինքնուրույն կարողացել են այսպիսի ահռելի հետազոտական աշխատանք կատարել և նման արդյունք ստանալ, կյանքում ամեն ինչում հաջողության կհասնեն»։

Հավելենք, որ «Թաքնված գանձերի հետքերով» նախագիծն իրականացվում է 2017 թ. սեպտեմբերից և նպատակ ունի ուսումնասիրելու և վավերագրական ֆիլմերի ստեղծման միջոցով հանրայնացնելու հայկական ժողովրդական ու կիրառական արվեստները։

Հայերեն

ՔՊ վարչության նիստում քննարկվել է ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Գևորգ Պապոյանը վստահեցրել է, որ այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չի լինելու

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը

Բազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Ադրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համար

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին․ նա կալանավորվել է

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները

Սիրիան ՄԱԳԱՏԷ-ին թույլատրել է մուտք գործել Դեյր էլ-Զորի իր միջուկային օբյեկտ