ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել. Մարիա Զախարովա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը որևէ փոփոխության չի ենթարկվել: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք կողմերի հետ աշխատում ենք արդյունքի հասնելու համար: Մենք այս հարցումմեր դերակատարումը չենք համեմատում Բաքվի և Երևանի դերի հետ, սակայն այս խնդիրը մեր միջազգային օրակարգի ամենաարդիական հարցերից մեկն է: Դրա համար ամրապնդված համաձայնությունների և երկու երկրների միջև համաձայնեցված դիրքորոշումների ու փոխադարձ հարգանքի հիման վրա խնդրի կարգավորումը մեր հետաքրքրությունների շրջանակներում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Զախարովան՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է կմեկնաբանի ՌԴ Պետական Դումայի նախագահի հայտարարություն այն մասին, թե «Ադրբեջանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում դրսևորում է կառուցողական մոտեցում», այն պարագայում, երբ այդ երկրի քաղաքական ղեկավարության կողմից պարբերաբար հնչում են հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հայտարարություններ:

Զախարովան հավելել է, որ տարբեր անձանց՝ խորհրդարանականների, քաղաքական գործիչների, պատմաբանների, քաղաքագետների կողմից կարող են հնչել բազմաթիվ հայտարարություններ, սակայն հավելել է, որ պաշտոնական դիրքորոշումը միշտ հնչում է պաշտոնական մակարդակով:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման վերաբերյալ հարցին՝ Զախարովան ընդգծել է՝ եթե նման հանդիպում կայանա, ապա ՌԴ-ն ցանկանում է, որ այն լինի արդյունավետ ու անցնի կառուցողական մթնոլորտում:

Հայերեն English Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 06/10/26

Ասիական ինդեքսներ - 06/10/26

Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կփորձի հարձակվել Իսրայելի վրա՝ ընտրությունների վրա ազդելու համար

ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողները հնարավորություն կունենան թղթակցել Միջազգային ֆրանսիական ռադիոյին

«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ

«SEE FORWARD SUMMIT 2026»-ը Սոֆիայում կմիավորի բիզնեսի և կառավարության ոլորտի առաջնորդներին. BTA

«Գոյ» թատրոնը բեմ է վերադառնում «Խելագարը» խորհրդանշական ներկայացմամբ

Իրանը հայտարարել է, որ ավելի ուժգին պատասխան կգա իր դեմ նոր ագրեսիայի դեպքում

Մոսկվայում կազմակերպվել է դասական երաժշտության երեկո՝ նվիրված Անահիտ Ցիցիկյանի 100-ամյակին

ԱԺ-ն 62 կողմ ձայնով սահմանեց եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի անդամների թիվը