1 րոպեի ընթերցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ընդունել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են կրթության եւ գիտության բնագավառում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: