Տարածաշրջանային

Ադրբեջանցի երկու պատգամավոր ցմահ զրկվել է ԵԽԽՎ-ում ներկայացված լինելու իրավունքից 

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանցի երկու պատգամավոր ցմահ զրկվել է ԵԽԽՎ-ում ներկայացված լինելու իրավունքից 

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կայքում հունիսի 27-ին հրապարակվել է ԵԽԽՎ-ում կոռուպցիոն գործունեության շուրջ հետաքննություն իրականացնող անկախ հանձնաժողովի զեկույցը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Անկախ հանձնաժողովի զեկույցում տեղ է գտել ԵԽԽՎ 29 պատգամավորի անուն, որոնք մեղադրվում են էթիկական նորմերը խախտելու և կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու մեջ:

ԵԽԽՎ-ն ադրբեջանցի պատգամավորներ Մուսլիմ Մամեդովի և Էլխան Սուլեյմանովի նկատմամբ պատժամիջոց է կիրառել, և նրանք ցմահ զրկվել են ԵԽԽՎ-ում ներկայացված լինելու իրավունքից:

Եվրոպայիխորհուրդը 2017թվականիցսկսելէհետաքննություն՝կապվածԱդրբեջանիմասնակցությամբԵԽխորհրդարանականվեհաժողովումկաշառակերությանսկանդալայինդեպքիհետ:ԵԽԽՎմիխումբպաշտոնյաներմեղադրվումենկաշառքիդիմացԱդրբեջանիօգտինորոշումներկայացնելումեջ:

Մասնավորապես,կանկասկածներ,որԱդրբեջանը 2013թվականինմեծապեսազդելէԵԽԽՎորոշմանվրա.այդժամանակկառույցըքվեարկությանարդյունքումմերժելէրգերմանացիպատգամավորՔրիստոֆՇտրասերիկողմիցներկայացվածզեկույցը,որըվերաբերումէրԱդրբեջանումմարդուիրավունքներիոտնահարումներինուկոչէրանումայդերկրիիշխանություններինազատարձակելքաղբանտարկյալներին:Համաձայնշրջանառվողլուրերի՝ԵԽԽՎանդամներիցմեկին՝ԼուկաՎոլոնտեինվճարվելէավելիքան 2.5մլնԱՄՆդոլար,որպեսզիզեկույցըչընդունվի:Ադրբեջանըհերքելէներկայացվածբոլորմեղադրանքները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում