Սիրիական բանակը Դերա քաղաքում ահաբեկիչների դեմ հարձակում է նախապատրաստում
1 րոպեի ընթերցում
![Սիրիական բանակը Դերա քաղաքում ահաբեկիչների դեմ հարձակում է նախապատրաստում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/06/939021.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարական ուժերը հրետանային նախապատրաստություն են սկսել երկրի հարավ-արևելքում գտնվող Դերա քաղաքում ահաբեկիչների դեմ հարձակումից առաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին:
Սիրիական «Սանա» գործակալությունը հայտնել է, որ սիրիական բանակի ջոկատները սկսել են կտրել Թարիք-աս-Սիդ և Դերա-ալ Բալյադ տարածքների միջև հաղորդակցման ճանապարհները՝ նախապատրաստվելով հարձակման: