Քաղաքականություն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալը ժամանում է Երևան

1 րոպեի ընթերցում

 Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալը ժամանում է Երևան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպմանը, որը կկայանա հունիսի 27-ին Երևանում, Ադրբեջանից և Թուրքիայից կմասնակցեն բարձրաստիճան դիվանագետներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, Ադրբեջանն այդ հանդիպմանը կներկայացնի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մահմուդ Մամադ-Գուլիևը, իսկ Թուրքիան՝ ԱԳՆ բազմակողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Օմեր Գյուջուքը:

Նախատեսվում է, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի նախագահությունը ՍԾՏՀԿ-ում, իսկ ՀՀ ԱԳ նախախարի տեղակալ Կարեն Նազարյանը և ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը հանդես կգանմամուլի համար հայտարարություններով:

Կազմակերպության անդամ են Հայաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում