Ինովացիա

WhatsApp-ում կհայտնվի նոր գործառույթ

1 րոպեի ընթերցում

WhatsApp-ում կհայտնվի նոր գործառույթ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WhatsApp-ը Android-ով սարքերի տերերին թույլ կտա թաքցնել այլ օգտատերերի կողմից ուղարկված լուսանկարները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bgr.in պորտալը: Նշվում Է, որ նորամուծությունը հայտնվել Է Android v2.18.195-ի համար հավելվածի բետա-տարբերակում: Պորտալի տեղեկատվության համաձայն, մեսենջերի օգտատերերը կկարողանան անջատել հեռախոսների վրա ուղարկված պատկերների, տեսանյութերի եւ աուդիոֆայլերի ինքնապահպանումը:

Նոր գործառույթը նաեւ հասանելի կլինի խմբային չաթերի համար, ինչը թույլ կտա պահպանել սմարթֆոնի հիշողության ծավալը եւ բարձրացնել անձնականության մակարդակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում