Ջոնի Դեփը ֆինանսական դժվարին կացության մեջ Է հայտնվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Rolling Stone-ի լրագրողը 72 ժամ անցկացրել Է ամերիկացի դերասան Ջոնի Դեփի հետ՝ ուսումնասիրելով նրա ֆինանսական փաստաթղթերը եւ փորձելով գլուխ հանել դատական հայցերի հետ կապված իրավիճակից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պարզվել Է, որ Դեփը լիովին վատնել Է իր կարողությունը եւ ընկել միլիոնանոց պարտքերի տակ: Լրագրողի խոսքով՝ նա այնպիսի մի ապրելակերպ Է վարում, որը չի կարող իրեն թույլ տալ: Մասնավորապես, նա ունի 14 տուն եւ ամսական մի քանի միլիոն դոլար Է ծախսում մասնավոր թռիչքների վրա, նաեւ, ինչպես վկայում են ֆինանսական հաշվետվությունները, ամսական 30 հազար դոլար Է ծախսում գինու վրա: Դեփն ինքը վերջին կետը ժխտում Է. «Վիրավորական Է հայտարարել, թե ես իբր 30 հազար դոլար եմ ծախսում գինու վրա: Որովհետեւ ես ծախսում եմ շատ ավելին»,- ասում Է նա:

Այս պահին դերասանը դատի մեջ Է իր նախկին կառավարիչների հետ եւ նրանց մեղադրում Է զեղծարարության մեջ: Դեփի խոսքով՝ TMG ընկերությունն իրեն չի ծանոթացրել ֆինանսական վիճակին, ինչի պատճառով ինքը չի կարողացել դադարեցնել ծախսումները: Նա նաեւ նրանց մեղադրել Է այն բանում, որ նրանք իր թիկունքում յոթ միլիոն դոլար են վճարել իր քրոջը: Համարվում Է, որ ընդամենը Ջոնի Դեփը 650 միլիոն դոլար Է վաստակել իր բոլոր ֆիլմերի համար: Նրա ամենաշահավետ նախագծերի թվում Է «Կարիբյան ծովի ավազակները» կինոպատումը:

Հայերեն Русский

Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ

Wildberries-ը Հայաստանում Յունիբանկի հետ համատեղ գործարկել է ապառիկ գնումների ծառայություն

Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար

Ֆասթ Բանկը Fast Sports-ի եթերում ֆուտբոլի աշխարհի առաջնության ցուցադրման գլխավոր հովանավորն է

Բուլղարիայում Սևծովյան գործարար հանդիպմանը քննարկվել են զբոսաշրջային սեզոնի մարտահրավերները. BTA

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի ևս մեկ թեկնածուի նկատմամբ կայացվել է կալանքի որոշում, հայտարարվել է հետախուզում

ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոստա