Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև 2018 թ. արտադրված մոդելների համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ընկերության PR և հաղորդակցության ծրագրերի բաժնից:

«Վերջին մեկ ամսվա ընթացքում մենք վերանայել ենք 100-ից ավելի մոդելների գները։ Առաջիկայում էլ պատրաստվում ենք ոչ միայն կտրուկ գնիջեցումներ անել, այլև մեր հաճախորդներին ներկայացնելու ենք նոր և բացառիկ տեսականի: Որպես հաճախորդամետ ընկերություն Ucom-ն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի տարբեր նախասիրություններ ու հնարավորություններ ունեցող բաժանորդներ կարողանան գտնել իրենց համար ամենաօպտիմալ տարբերակը», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հիշեցնենք, որ Ucom ընկերության բաժանորդները կարող են ցանկացած պահի ձեռք բերել նորագույն սմարթֆոններ՝ երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման հնարավորությամբ։ Սմարթֆոնների հնարավորություններին կարելի է ծանոթանալ Ucom-ի ինտերնետ խանութում՝ https://shop.ucom.am հասցեով։

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում