Սպորտ

Մխիթարյանը մասնակցեց MickiToy խաղալիքի շնորհանդեսին

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը մասնակցեց MickiToy խաղալիքի շնորհանդեսին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունիսի 16-ին կայացավ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվանական խաղալիքի շնորհանդեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թեպետ Մխիթարյանի MickiToy խաղալիքը վաճառքում էր հունիսի 1-ից, սակայն այսօր կայացավ շնորհանդեսը, որին ներկա էին հարյուրավոր երեխաներ: Ոմանք նույնիսկ առավոտ 8-ից խանութի մոտ էին` առաջինը Մխիթարյանից ինքնագիր ստանալու համար: Մխիթարյանի խաղալիքը վաճառվում է 11.800 դրամով:

Ողջունելով ներկաներին՝ ֆուտբոլիստը շեշտեց, որ ինքն ուրախ է երեխաներին կողքին լինելու համար:

Խաղալիքն ունի հայ կիսապաշտպանի արտաքինը, Մխիթարյանի ձայնով խոսում է երկու լեզվով` հայերեն և անգլերեն, կրում է Հայաստանի ազգային թիմի մարզաշապիկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում