Սպորտ

Գործարկվեց Հենրիխ Մխիթարյանի պաշտոնական կայքը

1 րոպեի ընթերցում

Գործարկվեց Հենրիխ Մխիթարյանի պաշտոնական կայքը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարկվեց Հայաստանի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պաշտոնական կայքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` mkhitaryan.am կայքում զետեկված են հայ կիսապաշտպանի կենսագրությունը, կարիերայի պատմությունը, վիճակագրությունը և լուսանկարներ: Մխիթարյանի կայքէջում առցանց կվաճառվի նաև հայ կիսապաշտպանի տեսքով խաղալիքը` MickiToy-ը:

Հենրիխ Մխիթարյանը իր կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ»-ում, հանդես է եկել Դոնեցկի «Մեդալուրգ»-ում, «Շախտյոր»-ում, Դորտմունդի «Բորուսիա»-ում, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, իսկ այժմ էլ խաղում է Լոնդոնի «Արսենալ»-ում: Մխիթարյանը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում