Նորբերտո Բրիասկո Բալեկյանին կառավարությունը զինվորական զորակոչից տարկետում տվեց
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Նորբերտո Բրիասկո Բալեկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից տարկետում տվեց մինչև 2020 թվականի ամառային զորակոչը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցությունը ֆուտբոլի ազգային հավաքական թիմի 2019 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին։
Բալեկյանը, ով հանդես է գալիս արգենտինական «Ուրական» ակումբում, հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:
Կարդացեք հոդվածը` English