Ինովացիա

Apple-ը iPhone-ի «կոտրանքը» դժվարացնող միջոցներ կձեռնարկի. Reuters

2 րոպեի ընթերցում

Apple-ը iPhone-ի «կոտրանքը» դժվարացնող միջոցներ կձեռնարկի. Reuters

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը կձեռնարկի միջոցներ, որպեսզի դժվարացնի չարտոնված մուտքն իր iPhone սմարթֆոններ: Հունիսի 13-ին այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընկերությունը մտադիր Է փոոխություններ մտցնել սմարթֆոնների գործառական համակարգում, որպեսզի, եթե սարքը մեկ ժամվա ընթացքում չեն արգելազերծել, USB-միացությամբ տեղեկատվության հաղորդումը դրանց եւ համակարգչի միջեւ անջատվի:

Apple-ի ներկայացուցիչները գործակալությանը հայտնել են, որ փորձում են այդ կերպ iPhone-ի տերերի անձնական տվյալները պաշտպանել հանցագործներից ու լրտեսներից: Բացի դրանից, ընկերությունը կողմնորոշվում Է դեպի այն օգտատերերը, ովքեր ապրում են այն երկրներում, որտեղ իշխանությունները կարող են մարդկանցից կամայականորեն բռնագրավել սմարթֆոնները: Փոփոխությունները կիրականացվեն iOS12 շարժական գործառական համակարգում եւ iOS11-ի հետագա տարբերակներից մեկում:

Հրապարակման մեջ արձանագրվում Է, որ մի շարք ֆիրմաներ ներկայում թողարկում են սարքավորանք, որը թույլ Է տալիս USB-միացության օգնությամբ փոխել iPhone-ի անվտանգության համակարգերի սարքաբերումները, որոնք վերաբերում են ճիշտ նշանաբառը մտցնելու փորձերին: Մեթոդը լայն տարածում Է ստանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում