Տարածաշրջանային

Թուրքիայի արգործնախարարը հայտարարել է, որ ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի արգործնախարարը հայտարարել է, որ ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ինքը ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Ադրբեջանի արտգործնախարարն է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական «Մինվալ»-ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն հայտարարել է թուրքական DimTV-ին տված հարցազրույցում։

Չավուշօղլուն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան եղբայրական պետություններ են:

Անդրադառնալով Արցախյան հակամարտությանը՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ դա շարունակում է հանդիսանալ նաև Թուրքիայի խնդիրը:

Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Թուրքիայի արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններում հաղթելու է Արդարություն և զարգացում կուսակցությունը և թուրք-ադրբեջանական հարաբերությունները շարունակելու են մնալ այնպիսին ինչպիսին հիմա են:

«Մենք միշտ հետաքրքրվում են Ադրբեջանի խնդիրներով: Ես նաև Ադրբեջանի արգործնախարարն եմ, և այդ մասին գիտի իմ եղբայր Էլմար Մամեդյարովը: Ես երբեմն կատակում եմ նրա հետ՝ ասելով, որ նա կարող է արձակուրդ գնալ, միևնույն է՝ ես աշխատում եմ: Եղբայրների հարաբերությունները պետք է հենց այդպես էլ լինեն»,- DimTV-ին տված հարցազրույցում ասել է Չավուշօղլուն։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում