Հասարակական

Վալերիյ Օսիպյանը և Արմեն Գրիգորյանը քննարկել են Ոստիկանության և Անվտանգության խորհրդի համագործակցությանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Վալերիյ Օսիպյանը և Արմեն Գրիգորյանը քննարկել են Ոստիկանության և Անվտանգության խորհրդի համագործակցությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունում հունիսի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի և ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ոստիկանության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Անվտանգության խորհրդի և Ոստիկանության համագործակցությանն առնչվող հարցեր:

Առանձնակի ուշադրություն է դարձվել ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի մշակման գործընթացում միասնական աշխատանքի կարևորությանը, բոլոր պատասխանատու գերատեսչությունների ներգրավվածությանը և Անվտանգության խորհրդի անդամների հետ պարբերական հանդիպումների անհրաժեշտությանը:

Ի թիվս այլ հարցերի Արմեն Գրիգորյանն ու Վալերիյ Օսիպյանը քննարկել են ինչպես հակակոռուպցիոն, այնպես էլ կիբերհանցագործությունների դեմ ակտիվ պայքարի խնդիրներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում