Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է տեսանյութ Գյուննոտի հատվածում հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որը վկայում է Գյուննոտի հատվածում հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեսանյութը հրապարակվել է հետևյալ գրառմամբ. «Նկարահանված է հայկական դիրքերից, այն դիրքից, որը լիարժեք վերահսկողություն ունի գյուղի ավերակների նկատմամբ»:

Արծրուն Հովհաննիսյանը օրեր առաջ տեղեկացրել էր, որ սույն թվականի հունիսի 6-ին և 7- ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ երի հրամանատարությանը, խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիներին՝ մոտենալ Գյուննոտ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներին։

«Նման խնդրանք այդ հատվածում ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ։ Հայկական կողմը, հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին և մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր, համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչների՝ կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին»,-նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ադրբեջանական կողմը շահարկեց հայկական կողմի բարի կամքի դրսևորումը՝ ներկայացնել այն իբր իրենց համար ձեռքբերում և այդ տարածքների նկատմամբ հսկողություն:

Հայերեն English Русский

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը