Սպորտ

Հենրիխ Մխիթարյանն ունի մունդիալի 3 ֆավորիտ թիմ 

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանն ունի մունդիալի 3 ֆավորիտ թիմ 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ուղիղ եթերով պատասխանել է երկրպագուների հարցերին:

«Իմ կարծիքով, բոլոր թիմերը լավ նախապատրաստվել են: Չկա հիմնական ֆավորիտ թիմ: Բայց իմ ֆավորիտները երեքն են` Իսպանիա, Ֆրանսիա և Արգենտինա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «ВКонтакте» սոցկայքի ուղիղ եթերում ասել է Մխիթարյանը:

«Մունդիալ-2018»-ը կընդունի Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող բոլոր 11 քաղաքում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունի 12 մարզադաշտ Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումը կկայանա Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում