Ինովացիա

NASA-ն հայտնել Է Մարսի վրա օրգանական մոլեկուլների հայտնաբերման մասին

1 րոպեի ընթերցում

NASA-ն հայտնել Է Մարսի վրա օրգանական մոլեկուլների հայտնաբերման մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Curiosity մարսագնացը երկու ցնցող հայտնագործություն Է կատարել Մարսի վրա: Դրան հաջողվել Է հաստատել, որ մեթանի մակարդակները մոլորակի մթնոլորտում խիստ փոփոխվում են ձմռան եւ ամռան գալով, եւ ցամաքած լճի հատակին գտել Է հին օրգանական նյութերի հետքեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Science հանդեսում հրապարակված հոդվածներում:

«Մարսի վրա մեթանի եւ օրգանական մոլեկուլների հայտնաբերումը վիթխարի նշանակություն ունի կյանքի հետքերի որոնումների համար: Curiosity-ն արդեն ցույց Է տվել, որ Գեյլի խառնարանի հատակը 3,5 միլիարդ տարի առաջ ծածկած լիճը պոտենցիալ կերպով բնակելի Է եղել: Հաշվի առնելով օրգանական մոլեկուլների ներկայությունը դրա հատակին՝ այժմ մարսյան կյանքի գոյության հարցն Էլ ավելի հրատապ Է դարձել»,- մեկնաբանում Է հայտնագործությունը Ուտրեխտի համալսարանի (Նիդեռլանդներ) մոլորակագետ Ինգե Քեյթը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում