Կառավարության ծրագրում կան բազմաթիվ թվեր և այդ թվերը բազմաթիվ դեպքերում նույնն են. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ամփոփիչ ելույթում անդրադարձավ այն քննադատություններին, թե ծրագրում թվերը բացակայում են: «Շատ է ասվում, որ մեր ծրագրի մեջ չկան թվեր. մեր ծրագրի մեջ կան բազմաթիվ թվեր և այդ թվերը բազմաթիվ դեպքերում նույնն են: Եթե այդ թվերն այդքան նկատելի չեն, ես կներկայացնեմ: Ի՞նչպիսին է արդեն Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի մակարդակը. ես պաշտոնապես հրապարակում եմ այդ թիվը՝ զրո: Ի՞նչպիսին է լինելու Հայաստանում արտոնյալների տոկոսը. ես պաշտոնապես հրապարակում եմ այդ թիվը՝ զրո: Հայաստանում խոշոր բիզնեսն ամսական որքա՞ն «նալոգ» պետք է տա հանրապետության վարչապետին. ես պաշտոնապես հայտարարում եմ այդ թիվը՝ զրո: Հայաստանում ինչպիսի՞ և քա՞նի մենաշնորհներ պետք է գոյություն ունենան. ես պաշտոնապես հայտարարում եմ այդ թիվը՝ զրո»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ 25 տարի շարունակ Ազգային ժողովում, այդ թվում՝ կառավարության ծրագրերի կապակցությամբ, լսվել է հետևյալը. «որ այս թվերը գրել եք՝ այս թվերն ի՞նչ նշանակություն ունեն, քանի դեռ Հայաստանում կան մենաշնորհներ, քանի դեռ Հայաստանում կա կոռուպցիա, քանի դեռ Հայաստանում կան արտոնյալներ: Կառավարություն, եթե դուք ուժեղ եք, եթե դուք իրոք ազնիվ եք՝ գնացեք կոռուպցիան վերացրեք, մենաշնորհները վերացրեք, արտոնյալներին վերացրեք, նալոգների համակարգը վերացրեք»: «Եկել ենք՝ ասում ենք վերացրել ենք ու վերացնում ենք՝ ասում են՝ ո՞նց, թիվ չեք գրել: Ի՞նչ է ձեր ուզածը»,- դիմելով ԱԺ պատգամավորներին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում

Հայաստանը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում ակտիվ համագործակցում է ԵՄ-ի հետ. վարչապետ

Կառավարությունների և քաղաքական գործիչների ամենահուսալի գործիքն անմիջական երկխոսությունն է հասարակության հետ. Փաշինյան

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Վոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը կառուցողական է համարել

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը

Գեղարքունիքում մեկնարկել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Lion Economics ընկերության հիմնադիրի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. երկրում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ

Երևանի օպերային թատրոնում կնշվի պարուսույց Հովսեփ Շամամյանի ծննդյան 100-ամյակը