Քաղաքականություն

ՀՀԿ-ի մանդատների կրճատումը կարող է ԱԺ ղեկավար կազմում որոշակի փոփոխությունների հիմք հանդիսանալ. Գևորգ Կոստանյան

2 րոպեի ընթերցում

ՀՀԿ-ի մանդատների կրճատումը կարող է ԱԺ ղեկավար կազմում որոշակի փոփոխությունների հիմք հանդիսանալ. Գևորգ Կոստանյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորների թվի կրճատումը կարող է օրենսդիր իշխանության ղեկավար կազմում որոշակի փոփոխությունների հիմք հանդիսանալ, սակայն դա պարտադիր հետևանք չի կարող լինել:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը:

Հարցին, թե արդյոք այս փոփոխությունները կարո՞ղ են հանգեցնել ԱԺ նախագահի և փոխնախագահների պաշտոններում նոր անձանց նշանակման, Կոստանյանն ասաց, որ քաղաքական ուժերի համամասնությունը կարող է հիմք հանդիսանալ ԱԺ ղեկավար կազմի փոփոխության, մինչդեռ դա պարտադիր հետևանք չի կարող լինել։ «Ընդդիմությունը մեկ փոխնախագահի պաշտոն ունի, բայց դա չի նշանակում, որ եթե ընդդիմություն ես, ուրեմն մեկ փոխնախագահի պաշտոն կարող ես ունենալ, այլ սա ընդդիմության այն երաշխիքն է, որ եթե դու ընդդիմություն ես, առնվազն այդ մեկ պաշտոնը քոնը պետք է լինի: Բայց մենք, օրինակ, երբ մեկ տարի առաջ ընտրում էինք Ազգային ժողովի նախագահ, կարող էինք ընդդիմությունից որևէ մեկին ընտրել, ոչ մի խնդիր չկար, և այն ժամանակ Ազգային ժողովի նախագահը կարող էր լինել ընդդիմությունից», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կոստանյանը ՝ նշելով, որ այս պահին նման փոփոխության հիմք ինքը չի տեսնում։

Անդրադառնալով հարցին, թե ո՞ր դեպքում կարող է նման փոփոխություն տեղի ունենալ՝ Կոստանյանն ասաց, որ դա հնարավոր կլինի, եթե պատգամավորները կամ քաղաքական ուժերը համապատասխան հիմքերի առկայության դեպքում առաջարկեն պաշտոնանկ անել գործող ԱԺ նախագահին և տեղակալներին ու առաջարկեն իրենց տարբերակները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում