Փաշինյանն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով հարցաքննության կանչելու հարցին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մարտի 1-ի դեպքերի քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու մասին լուրերին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց իր հայտարարությունը, որ մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի: «Ես ասել եմ, որ մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի: Դրա համար, եթե անհրաժեշտ կլինի, որ ես հարցաքննվեմ, ես կհարցաքննվեմ, եթե անհրաժեշտ լինի, որ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվի, Ռոբերտ Քոչարյանը կհարցաքննվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը:

Հարցին՝ հիմա կա՞ նման գործընթաց, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, «Ես իմ տեսակետն այդ կապակցությամբ արտահայտել եմ, և հիմա դրա վերաբերյալ դիրքորոշում պետք է ունենան իրավապահ մարմինները»:

Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի դեպքերի բացահայտման անհրաժեշտությանն անդրադարձավ նաև խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում իր ունեցած ելույթում: Նա հայտարարեց, որ հանձնարարականներ է տվել իրավապահներին մարտի 1-ի սպանությունների բացահայտման հարցով զբաղվելու համար: «Իրավապահ համակարգը բավարար չեմ կարող գնահատել այնքան ժամանակ, քանի դեռ մարտի 1-ը բացահայտված չէ», - ասաց վարչապետը:

Վարչապետը նաև նկատեց, որ ոսկե տառերով է գրվելու այն իրավապահ համակարգի անունը, որը կբացահայտի այդ գործը, սպանությունների հեղինակներին։ Փաշինյանը հայտարարեց մարտի 1-ի գործը կրկին վերաբացելու մասին՝ շեշտելով, որ մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres