Ինովացիա

Facebook-ը դեմ չԷ սոցցանցի պետական կարգավորմանը

2 րոպեի ընթերցում

Facebook-ը դեմ չԷ սոցցանցի պետական կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ընկերությունն ընդհանուր առմամբ հանդես չի գալիս պետության կողմից սոցցանցի կարգավորման դեմ եւ պատրաստ Է համագործակցել մյուս երկրների իշխանությունների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 6-ին ելույթ ունենալով New America ոչ առեւտրային հետազոտական կենտրոնի հարթակում, հայտարարել Է ընկերության գլոբալ քաղաքականության վարչության պետ Մոնիկա Բիքերթը: Նրա ելույթը հեռարձակվել Է New America-ի կայքում:

«Կարծում եմ, որ կառավարությունն, անտարակույս, դերակատարություն ունի Facebook-ի դերի շուրջ այս քննարկումներում, եւ մենք դա ողջունում ենք: Եվ կարգավորումը հաստատ մի այնպիսի բան չԷ, ինչի դեմ մենք կտրականապես առարկում ենք, ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգն այդ մասին ասել Է Կոնգրեսում վերջերս կայացած լսումների ժամանակ»,- հավելել Է նա: Բիքերթը նշել Է, որ իր աշխատանքի մի մասը իշխանությունների հետ մշտապես փոխգործակցելն Է «ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ մյուս երկրներում»:

Դեպարտամենտի ղեկավարը պատմել Է, որ «ամիսը մեկ անգամ» ժամանում Է Վաշինգտոն՝ պաշտոնատարներին պարզաբանելու ընկերության այս կամ այն քայլերը: Նրա խոսքով՝ հարկ Է, որ Facebook-ը «նման հարաբերություններ պահպանի ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ այլ կառավարությունների հետ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում