Ինովացիա

Facebook-ը կփակի Huawei-ի մուտքը օգտատերերի անձնական տվյալներ

2 րոպեի ընթերցում

Facebook-ը կփակի Huawei-ի մուտքը օգտատերերի անձնական տվյալներ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ընկերությունը որոշել Է այս շաբաթվա վերջին դադարեցնել Huawei-ի հետ գործընկերային համաձայնագրի գործողությունը , որը չինական ընկերությանը հնարավորություն Է ընձեռում օգտվել համանուն սոցիալական ցանցի օգտատերերի անձնական տվյալներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 5-ին հայտնել Է The New York Times թերթը:

Հրատարակությունը հղում Է անում Facebook-ի ներկայացուցիչների հետ կայացած զրույցին, որի հրապարակումը նախատեսված Է ընթացիկ շաբաթվա վերջին: Վերը նշված համաձայնությունը Huawei-ի հետ կնքվել Է 2010 թվականին եւ գործում Էր մինչ այժմ: Lenovo, Oppo եւ TCL չինական ընկերությունների հետ ձեռք բերված համանման պայմանավորվածություններն ուժի մեջ են մնում:

New York Times թերթը հունիսի 3-ին հայտնել Էր, որ Facebook ընկերությունը վերջին տասը տարում հեռախոսների, սմարթֆոնների եւ այլ Էլեկտրոնային սարքերի՝ առնվազն 60 խոշորագույն արտադրողների հետ կնքել Է համաձայնագրեր, որոնք մուտք են բացում դեպի այդ սոցիալական ցանցի օգտատերերի անձնական տվյալներ: Այդ համաձայնագրերի մեծամասնությունը մինչ օրս գործում Է:

Թերթի տեղեկություններով՝ այս գործընթացն սկսվել Է, երբ Facebook-ը ջանում Էր գերիշխող դիրք նվաճել սոցցանցերի շրջանում, եւ վերաբերել այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Apple-ը, Microsoft-ը, Amazon-ը եւ Samsung-ը: Ինչպես նշել Է հրատարակությունը, կնքված համաձայնագրերը կասկածի տակ են դնում Մարկ Ցուկերբերգի ընկերության կողմից օգտատերերի տվյալների պաշտպանության սեփական կանոնների եւ ԱՄՆ-ի Առեւտրի դաշնային հանձնաժողովի պահանջների կատարումը: Մասնավորապես, սմարթֆոններ արտադրողներն ստացել են ոչ միայն սոցցանցերի օգտարերերի, այլեւ նրանց ընկերների տվյալներն ստանալու հնարավորություն, ընդ որում առանց վերջիններիս համաձայնության, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում