Սլովակիայից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների հետ կապված քննություն է տարվում. ԱԳՆ խոսնակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Սլովակիայից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների հետ կապված քննարկումներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բալայանը նշեց, որ դեռ անցյալ տարի ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը հսկայածավալ աշխատանք է կատարել տվյալ հարցով, այս պահին էլ քննարկումների հետ կապված աշխատանքներն ընթացքի մեջ են:

«Սլովակիայում մեր դեսպանը շատ կարևոր հանդիպում է ունենում այս պահին: Փառք Աստծո, կասկածելի հեղինակությամբ մարդիկ այդ աշխատանքների մանրամասներին տեղյակ չեն, ձեզ էլ խորհուրդ կտամ ուշադրություն չդարձնել այդ կարգի մարդկանց հրապարակումներին և ասածներին: Կարծում եմ՝ դա արվում է զուտ իրենց վրա ուշադրություն հրավիրելու նպատակով»,-ընդգծեց ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, որ թե՛ Չեխիայում, թե՛ Սլովակիայում Հայաստանի դեսպանությանը հավաստիացրել են, որ մատակարարումների հարցով քննություն է ընթանում:

«Խնդիրն այն է, որ այդ զինատեսակների մատակարարման վերջնական օգտագործման վկայականը տրված է մեկ երկրի, բայց զենքը հայտնվել է մեկ այլ երկրում, ինչն էլ ԵՄ համապատասխան կարգավորումների կոպտագույն խախտում է: Հուսով ենք, որ քննությունը շուտով կավարտվի, և մեղավորներն արժանի պատիժ կստանան»,- հավելեց Բալայանը:

The Slovak Spectator-ը հրապարակել էր չեխ լրագրողների բացահայտումներն այն մասին, որ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի օդանավակայանն օգտագործվում է չեխական հրթիռային կայանքները և հաուբիցները մաքսանենգ ճանապարհով Ադրբեջան տեղափոխելու համար: Լրագրողներն ընդգծել էին, որ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Ադրբեջան ռազմական տեխնիկա արտահանելու հարցում արգելք կա, որը, փաստորեն, խախտվել է: Նշվում էր, որ զենքերն արտադրվում են չեխական Czechoslovak Group հոլդինգի կողմից, որի սեփականատերը զենքի արտադրությամբ զբաղվող հայտնի չեխ գործարար Յարոսլավ Ստրնադն է:

Հայերեն English

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ