Մոուրինյոն խոսել է Մխիթարյանի անհաջողության պատճառի մասին
1 րոպեի ընթերցում
![Մոուրինյոն խոսել է Մխիթարյանի անհաջողության պատճառի մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/06/936013.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կրկին խոսել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Հնարավոր չէ պահել ֆուտբոլիստներին, ովքեր մեկնարկային կազմում չեն լինում: Իրավիճակի նկատմամբ նրանց ռեակցիան կախված է ֆուտբոլիստի խառնվածքից: Մխիթարյանը հասկացավ, որ հոգեպես, ֆիզիկապես և մրցակցության տեսանկյունից պատրաստ չէ: Մխիթարյանի համար դժվար էր հարմարվել խաղային նման կարճ ժամկետների»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոուրինյոյի խոսքը մեջ է բերում «Daily Star»-ը: