Ֆուտբոլի հավաքականը վերջին մարզումն է անցկացրել ընկերական խաղից առաջ
1 րոպեի ընթերցում
![Ֆուտբոլի հավաքականը վերջին մարզումն է անցկացրել ընկերական խաղից առաջ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/06/935987.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Մոլդովայի ընտրանու հետ ընկերական խաղից առաջ վերջին մարզումն է անցկացրել Ավստրիայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել «Հալլ» ակումբի մարզադաշտում: Հայաստան-Մոլդովա ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 4-ին Կեմատեն քաղաքի «Շպորտպլաց» մարզադաշտում Երևանի ժամանակով ժամը 19:00-ին:
Ավելի վաղ` մայիսի 31-ի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի էր խաղացել Մալթայի ընտրանու հետ: