Սան Խոսեում բացվում Է Apple-ի մշակողների ամենամյա խորհրդաժողովը
1 րոպեի ընթերցում
![Սան Խոսեում բացվում Է Apple-ի մշակողների ամենամյա խորհրդաժողովը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/06/935977.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սան Խոսեում (Կալիֆոռնիայի նահանգ) հունիսի 4-ին բացվում Է Միացյալ Նահանգների Apple կորպորացիայի պլատֆորմների համար ծրագրային ապահովման մշակողների ամենամյա համաշխարհային խորհրդաժողովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Միջոցառումը կտեւի հինգ օր, այդ ընթացքում ընկերությունն, ինչպես սպասվում Է, կհայտարարի նոր հավելվածների եւ սարքերի մասին:
Apple-ը մինչեւ միջոցառման սկսվելն ավանդաբար տեղեկատվություն չի տրամադրում նորույթների մասին: Սակայն ամերիկյան պրոֆիլային հրատարակությունների եւ ինտերնետ-կայքերի փորձագետները կարծում են, որ ընկերությունը, բացի գործառական համակարգերի նորացումներից, կարող Է հայտարարել նոր գաջեթների մասին իր iPhone սմարթֆոնների, iPad պլանշետների եւ MacBook նոութբուքերի շարքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: