Թուրքիայում կարտադրվեն առաջին տեղական ավտոմեքենաները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ստեղծվել է տեղական մեքենաների արտադրությամբ զբաղվող առաջին ընկերությունը՝ Türkiye'nin Otomobili Girişim Grubu Sanayi ve Ticaret: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Հուրիեթ» պարբերականը:

Ընկերությունը ստեղծվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ 2017 թվականի նոյեմբերին ստորագրված արձանագրության համաձայն:

Türkiye'nin Otomobili Girişim Grubu Sanayi ve Ticaret-ը ստեղծվել է թուրքական Anadolu Grubu, BMC, Kök Grubu, Turkcell иZorlu Holding ընկերությունների մասնակցությամբ: Ընկերություններից յուրաքանչյուրը նորաստեղծ կազմակերպությունում ունենալու է 19-ական տոկոս մասնաբաժին, իսկ 5 տոկոսը բաժին է հասնելու Թուրքիայի առևտրային պալատների միությանը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ 2019 թվականին Թուրքիան կարտադրի առաջին տեղական արտադրության ավտոմեքենաների պրոտոտիպը, իսկ 2021-ին այդ մեքենաները կմտնեն վաճառքի մեջ: Էրդողանը հայտնել էր նաև, որ մտադիր է գնել տեղական արտադրության առաջին ավտոմեքենան:

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները