Մշակույթ

Մեկնարկեց երիտասարդ գրողների ծաղկաձորյան հավաքը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկեց երիտասարդ գրողների ծաղկաձորյան հավաքը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ գրողների ծաղկաձորյան եռօրյա համաժողովին նախատեսվում են գրականության վերաբերյալ հետաքրքիր զեկուցումներ, գրքերի շնորհանդեսներ, գրական ընթերցումներ, ելույթներ և գրականության շուրջ մտքերի փոխանակում իրականացնել:

Համաժողովը մեկնարկեց մայիսի 31-ին Ծաղկաձորի գրողների միության տանը: Այն կտևի մինչը հունիսի 2-ը:

«Այս միջոցառման ընթացքում հասուն գրողները մեկ հարթակում են ներկայանում երիտասարդ գրողների հետ, փորձի փոխանակում է տեղի ունենում: Ցանկանում ենք, որ երիտասարդ ստեղծագործողները ճանաչեն միմյանց: Հրավիրել ենք տարբեր մարզերից գրողների, որոնք քիչ են հանդիպել կամ առհասարակ չեն հանդիպել: Ներկա են տարբեր մամուլների խմբագիրներ: Վաղը կլինեն քննարկումներ, գրական ընթերցումներ, նոր լույս տեսած գրքերի շնորհանդեսներ և ամսի երկուսին գրական մամուլի խմբագիրների հետ կլինեն հանդիպումներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվար Միլիտոնյանը:

«Դիտարկումներ ժամանակակից երիտասարդական գրականության վերաբերյալ» թեմայով զեկույցով հանդես եկավ գրականագետ, թարգմանիչ և մանկավարժ Պետրս Դեմիրճյանը, «Երիտասարդ գրողների մասնակցությունը մարզային գրական բաժանմունքների ծրագրերին» թեմայի շուրջ խոսեց բանաստեղծ Մանվել Միկոյանը, «Իրականություն և գրականություն» թեմայով հանդես եկավ Արքմենիկ Նիկողոսյանը:

Հունիսի 1-ին զեկուցումներով ելույթ կունենան գրականագետ Արմեն Ավանեսյանը, գրող Շանթ Մկրտչյանը:

Արմեն Ավանեսյանն անդրադարձավ «Երիտասարդական գրականությունը պետական հրատարակչական ծրագրերում» թեմային, իսկ Շանթ Մկրտչյանը` «ՀԳՄ հրատարակչությունը և երիտասարդական գրականությունը» թեմային:

Հունիսի 3-ին հանդիպում տեղի կունենա գրական մամուլի խմբագիրների հետ, ինչպես նաև քննարկում կիրականացվի «Երիտասարդական գրականությունը ՀԳՄ գրական մամուլում» թեմայի շուրջ:

Ամենամյա հավաքը կյանքի է կոչվում Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում