Պաշտոնական

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենին

1 րոպեի ընթերցում

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Շեյն Ռոզենտալը շնորհավորել է Մհեր Գրիգորյանին փոխվարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա անցած ճանապարհն ու փորձառությունը կօգնեն արդյունավետ գործունեություն ծավալել ի նպաստ Հայաստանի Հանրապետության:

Հանդիպմանը ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն պրն. Ռոզենթալը ներկայացրել է ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը ենթակառուցվածքների զարգացման, կրթության, էներգետիկայի և այլ ոլորտներում:

Զրուցակիցներն անդրադարձել են մասնավորապես «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու և սեյսմակայուն դպրոցների կառուցման ընթացքին: Փոխվարչապետը անհրաժեշտ է համարել վերոնշյալ ծրագրերի արագ և արդյունավետ իրականացումը՝ որպես կարևոր ներդրում Հայաստանի հետագա զարգացման գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում