Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետին հրավիրեց այցելել Հայաստան

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետին հրավիրեց այցելել Հայաստան

ԹԲԻԼԻՍԻ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին հրավիրեց այցելել Հայաստան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թբիլիսիում Վրաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների համար հայտարարության ընթացքում Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ հետաքրքիր և բովանդակալից այց կունենա Վրաստանում:

«Պարոն վարչապետ, հույս ունեմ Ձեզ առաջիկայում տեսնել Երևանում, որպեսզի մենք կարողանանք շարունակել այս բարեկամական տրամադրությունն ու մթնոլորտը»,- դիմելով Գիորգի Կվիրիկաշվիլիին՝ նշեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ուրախությամբ արձանագրեց, որ աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Վրաստանը մասնակցելու է ամենաբարձր մակարդակով:

«Մենք, իհարկե, շփվելու շատ առիթներ կունենանք, սակայն ես կարծում եմ, որ մենք չպետք է բավարարվենք դրանով և պետք է անընդհատ նորանոր առիթներ փնտրենք իրար տեսնելու, իրար ժպտալու, իրար հետ խնդիրներ քննարկելու և բոլոր հարցերը եղբայրության և բարեկամության մթնոլորտում քննարկելու համար: Ողջունում եմ եղբայրական վրաց ժողովրդին»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում