Ալեն Սիմոնյանը եկել էր քաղաքապետարան՝ ծանոթանալու ավագանու նիստի օրակարգին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պատգամավոր,Երևանի ավագանու «Ելք» խմբակցության նախկին անդամ Ալեն Սիմոնյանը շարունակելու է զբաղվել Երևանի խնդիրներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստից առաջ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ պատգամավորը: Նա նշեց, որ չի մասնակցի ավագանու այսօրվա նիստին, բայց եկել է քաղաքապետարան՝ ծանոթանալու նիստի օրակարգին: «Ես՝ որպես ԱԺ պատգամավոր, իրավունք ունեմ մասնակցելու ավագանու նիստին, կարող եմ լինել դահլիճում: Այսօր օրակարգում չորս հուշատախտակի հարց է քննարկվելու, ինչպես նաև հարց ու պատասխան է լինելու»,-ասաց Սիմոնյանը:

Նա նշեց, որ, որպես պատգամավոր, քաղաքացիների հետ իր ընդունելությունները կազմակերպելու է քաղաքապետարանում: «Երևանի քաղաքապետարանն ինձ համար հարազատ շենք է, և, որպես պատգամավոր, օրենքն ինձ այդ լիազորությունները տալիս է: Կարծում եմ, Երևանի կենտրոնի բնակիչներին ավելի հեշտ կլինի այստեղ հասնել»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետի հնարավոր ընտրության անցկացմանը և դրանում իր մասնակցությանը՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ինչպես բոլոր չեմպիոնները, ինքն ևս ուզում է նվաճել բոլոր բարձունքները, որպեսզի հնարավորություն ունենա ինչ-որ բան փոխել մեր երկրում: «Այսօր ամենակարևոր խնդիրը նոր ընտրություններ կազմակերպելն է, և ում երևանցին ընտրի որպես քաղաքապետ, մենք բոլորս նրան կշնորհավորենք»,-հավելեց Ալեն Սիմոնյանը:

Մայիսի 24-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի՝ ավագանու մանդատը վաղաժամկետ դադարեցնելու մասին: Մայիսի 25-ին ԿԸՀ նիստում, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ Ալեն Սիմոնյանին Երևանի ավագանիում կփոխարինի Նարա Հովհաննիսյանը: Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավորական մանդատ էր ստացել՝ փոխարինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հայերեն Русский

Որքանո՞վ են բարձրանում կենսաթոշակներն ըստ տեսակների

Վարդենիկում կայացել է բռնցքամարտի միջազգային առաջնություն

Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողին ևս երկու մեղադրանք է առաջադրվել

«Նկարում ենք Լա Լա Լենդը». Առաջնախաղ՝ Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում

ՀՀ վարչապետը հեռավար ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով. WSJ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած հայ կնոջ առողջական վիճակը կայուն է. նրա երեխաները ատացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն

ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios

Եմենի զինված ուժերը և հութիները հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Իրանագետը կարծում է, որ Պարսից ծոցի երկրները կփորձեն ԱՄՆ-ին ու Իրանին համոզել, որպեսզի կյանքի կոչեն Իսլամաբադի հուշագիրը