Միացյալ Նահանգները կշարունակի գործակցել Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ. Բրիջիթ Բրինքին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 28-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է ԱՄՆ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունն ու երկկողմ միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը, եւ նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է փոխգործակցության հետագա խորացմամբ:

Նախագահ Սարգսյանը մեծապես կարևորել է Միացյալ Նահանգների ջանքերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում համանախագահող մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը շնորհավորել է Հանրապետության Նախագահին պաշտոնը ստանձնելու և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ:

Բարձր գնահատելով հայ-ամերիկյան գործընկերային հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքը՝ Բրիջիտ Բրինքն ասել է. «Ուզում ենք գովեստով փաստել վերջին շրջանի բողոքների խաղաղ հանգուցալուծման նպատակով Ձեր ձեռնարկած միջնորդման և խրախուսման կարևոր քայլերը: Միացյալ Նահանգները կշարունակի գործակցել Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, ամերիկյան ներդրողների համար գրավիչ գործարար միջավայրի ձևավորման, մարդու իրավունքների խթանման և զբոսաշրջության զարգացման հարցերում»:

Հայերեն English Русский

Եթե ՀՀ-ի նկատմամբ արտահանման սահմանափակումների հարցը արագ չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը․ Փաշինյան

Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ուկրաինան և ՌԴ-ն նոր հարվածներ են փոխանակել. Ռյազանում Wildberries-ի աշխատակիցները տարհանվել են

ՔՊ վարչությունն ընտրել է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների իր թեկնածուներին

Հայաստանն ու Իրանը կարող են մեծացնել «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալները․ Խուդաթյան

6 անձի մահվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Քաշմիրում բախումների զոհ է դարձել առնվազն 20 մարդ

Դիլիջանը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է բիզնես միջոցառումների լավագույն միջազգային ուղղությունը MICE Excellence Awards մրցանակաբաշխության շրջանակում

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 անշարժ գույք, տասնյակից ավելի շարժական գույքեր