Հասարակական

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում ծագած խնդիրների վերաբերյալ կրթության նախարարությունը դեռևս անելիքներ ունի. նախարար

2 րոպեի ընթերցում

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում ծագած խնդիրների վերաբերյալ կրթության նախարարությունը դեռևս անելիքներ ունի. նախարար

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում գործող որոշ դպրոցներում իրականացվող անթույլատրելի ցանկացած գործողություն պետք է վերացվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ զրույցում այս մասին շեշտեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի շուրջ արծարծվող խնդիրների վերաբերյալ նախարարն ընդգծեց, որ իրենք դեռ ունեն անելիքներ:

«Այդ դպրոցում ուսուցչական կազմի մեջ դեռ լարվածություն կա և ես, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի հետ փորձելու եմ լուծումներ գտնել այդ խնդրի վերաբերյալ»,- նշեց Հարությունյանը:

Նա նաև ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ բոլոր դպրոցներին հորդորել է, որպեսզի այն աշակերտները, ուսուցչական կազմերը, ովքեր բողոքում են իրենց նախկին կամ գործող ղեկավարությունից, գրավոր տեսքով ներկայացնեն դրանք հենց իրեն:

«Ես կփորձեմ նրանց հետ միասին այդ հարցերին լուծում գտնել, որովհետև այն մթնոլորտը, որ ձևավորվում է դպրոցներում այնքան էլ չի նպաստում նման խնդիրների լուծմանը: Նախկինում որոշ տնօրեններ, ուսուցիչներ, ծայրահեղ անթույլատրելի գործողություններ են իրականացրել: Այժմ մենք կփորձենք լուծել այդ խնդիրները` համագործակցելով ծնողների և աշակերտների հետ, իսկ որտեղ հանցակազմ է եղել, նաև իրավապահների հետ»,- եզրափակեց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում