Պաշտոնական

Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցչի հետ

1 րոպեի ընթերցում

Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցչի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովայի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ իրականացվող ծրագրերը, երկար տարիների սերտ համագործակցությունը և հիմնադրամի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը: Մհեր Գրիգորյանը հավաստիացրել է Յուլիա Ուստյուգովային, որ Հայաստանը պատրաստակամ է ամրապնդել ու առավել զարգացնել իր հարաբերությունները ԱՄՀ-ի հետ:

Շնորհավորելով Մհեր Գրիգորյանին փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ԱՄՀ մշտական ներկայացուցիչը ներկայացրել է նրան հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները: Յուլիա Ուստյուգովան հույս է հայտնել, որ նորանշանակ կառավարության հետ համատեղ ԱՄՀ-ն կկարողանա արդյունավետ կերպով նպաստել Հայաստանում տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում